Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Ավոկադո. գեղեցկության եւ առողջության աղբյուր

Ավոկադո. գեղեցկության եւ առողջության աղբյուր

Մեր թերթի մշտական ընթերցող եւ հոդվածագիր Ջուլիետա Սահակյանն այս անգամ հրապարակում էր պատրաստել ավոկադոյի մասին, որը հատկապես վերջին մի քանի տարիներին է սկսել Հայաստան ներմուծվել եւ այժմ լայնորեն օգտագործվում է աղցանների պատրաստման մեջ` թարմ վիճակում:


Ավոկադոյի պտուղը սիրում եւ գնահատում են ողջ աշխարհում։ Հայրենիքը համարվում է Մեքսիկան եւ Կենտրոնական Ամերիկան։ Առաջին անգամ համտեսելով ավոկադոն՝ սկզբից չես զգում` մի՞րգ է, թե՞ բանջարեղեն։ Բայց վստահորեն կարելի է ասել, որ ավոկադոն ոչ սովորական պտուղ է։ Քիմիական բաղադրությամբ այն բանջարեղեն է, բայց աճում է ծառի վրա՝ որպես միրգ։ Երկար ժամանակ նույնիսկ ընկույզ էին անվանում։ Այս արժեքավոր բույսն ունի հավերժ կանաչ ծառերի եւ թփուտների մոտ 150 տեսակ, որոնք տարբերվում են չափով, ձեւով, կեղեւի գույնով (զմրուխտականաչից մինչեւ սեւ խուլածածկ։ Տարածված է Արեւելյան Ամերիկայում, Հարավարեւելյան Ասիայում։

Ավոկադոն չնայած սենյակային բույս չէ, բայց հեշտությամբ կարելի է աճեցնել կորիզով։ Մի քանի տարվա ընթացքում բարձրությունը կարող է հասնել 1 մետրի։ Բնության մեջ ավոկադոյի ծաղիկը բացվում է երկու անգամ, հաջորդաբար կատարելով՝ մեկ՝ իգական, մեկ` արական ֆունկցիա։ Ավոկադոն ունի նաեւ «յուղային տանձ» անվանումը, որը կապված է պտղամսի կազմվածքային փափկության հետ։ Մյուս անվանումն առաջացել է ացտեկական «ahuacutl» բառից, որը նման է իսպաներեն ալիգատոր բառին եւ ստացել է «ալիգատորի տանձ» անվանումը։

Ըստ հնագույն ացտեկական ավանդազրույցի` ավոկադոյի կորիզը հնդիկներին նվիրել է Աստված` նրանց խոստանալով մշտապես փրկել քաղցից։ Կորիզից աճում է մեծ բարձրության հասնող մշտադալար ծառ, որի բերքառատ ճյուղերը ծանրությունից թեքվում են ցած։ Ացտեկները, համտեսելով այդ աստվածային ընծան, փրկվում են սովից։

Ավոկադոյի պտղամիսը պարունակում է գեղեցկության եւ առողջության համար կարեւոր (A, C, E, PP, B1, B6, B9, K, D) վիտամիններ եւ վիտամինային խմբեր, հանքային նյութեր (կալիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, պղինձ, մարգանեց), մոտ 30% ճարպեր։

Ավոկադոյի պտուղների մեջ պարունակվող ֆոլաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Ավոկադոն կիրառվում է որպես նախապահպանություն՝ սակավարյունության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի դեպքում։ Լավացնում է տեսողությունը, հիշողությունը եւ կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Վերացնում է սթրեսները։ Ավոկադոյի կճեպը երբեմն օգտագործում են արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) ժամանակ։ Կճեպներն ունեն որդաթափ հատկություն։ Վիտամին E-ն օրգանիզմը հարստացնում է թթվածնով` պաշտպանելով օրգանիզմի եւ մաշկի բջիջները, F-ը` ապահովում է մազերի եւ մաշկի առողջ վիճակը: Պղինձը կանխում է անեմիան` սակավարյունությունը, երկաթը արյունաստեղծ կարեւոր էլեմենտ է, վիտամին B2-ը մասնակցում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը: Որպես կալիումի աղբյուր` կարգավորում է արյան ճնշումը: Ավելի շատ կալիում է պարունակում, քան բանանը: Ավոկադոն մարմնի եւ օրգանիզմի երիտասարդության եւ առողջության աննկարագրելի աղբյուր է:

Մենք, իհարկե, հնարավորություն չունենք այդ պտղի տերեւներն օգտագործելու, բայց ավոկադոյի հայրենիքում այն օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման համար։

- Ավոկադոյի տերեւները ծամում են լնդերի (պիոռեա) հիվանդության դեպքում։

- Շոգեխաշած տերեւներն օգտագործում են վերքերի ապաքինման ժամանակ, իսկ տաք վիճակում տերեւները տեղադրում են ճակատին, այդ միջոցը թեթեւացնում է նյարդացավը (նեւրալգիա)։

- Տերեւների եփուկը օգտագործում են բկաբորբի եւ արյունահոսության դեպքում։

Ավոկադոն իր կալորիականությամբ գերազանցում է ձվին եւ մսին։

Ավոկադոյի պտուղը համտեսելիս բարձրանում է տրամադրությունը, հիվանդությունից հյուծված օրգանիզմին օգնում է վերականգնել կենսական ուժերը։

Պետք է հիշել, որ կտրատած ավոկադոյի պտղամսի վրա պետք է կիտրոնաթթու լցնել, քանի որ պտուղը կտրատելուց հետո մգանում է եւ ոչ ախորժաբեր տեսք է ստանում։

Որպես սնունդ օգտագործվում է միայն պտղամիսը։ Հիպերտոնիայի բուժման համար՝ ավոկադոյի պտղամսին ավելացնել բանջարեղենային հյութեր՝ լոլիկի, գազարի կամ բազուկի 1։2 հարաբերությամբ. օգնում է զարկերակային ճնշման նվազեցմանը։ Ավոկադոն հակացուցված է գերզգայուն անձանց. այն կարող է ալերգիկ հակազդում առաջացնել, բայցի այդ` ավոկադոն ունի գիրացնող հատկություն։

Ավոկադոյի սննդարար արժեքը

100 գրամ ավոկադոն 118 կկալ կալորիականություն ունի: Այն պարունակում է` վիտամին K` 14,6 մգ, կալիում` 437,27 մգ, ֆոլաթթվային աղեր` 45,19 մգ, վիտամին B6` 0,2 մգ, վիտամին C` 5,77 մգ, պղինձ` 0,19 մգ, դիետիկ մազաթելիկներ` 3,65 մգ:

Թեթեւ ուտեստներ

- 3 հատ ավոկադոն (առանց կորիզի) հարիչով լավ խառնել, ավելացնել 1 կիտրոնի հյութ, 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, աղ, սեւ եւ կարմիր (աղացած) պղպեղ (ըստ ցանկության)։

- 2 հատ դեղնասպիտակավուն ավոկադոյի միջուկը կտրատել խորանարդիկներով, ավելացնել 1 կիտրոնի հյութ, աղ եւ պղպեղ։ Վերցնել 400 գրամ ծովախեցգետնի միսը, վրայից լցնել ավոկադոյի խյուսը (պյուրե) եւ շարել ավոկադոն, ծածկել մետաղաթաղանթով եւ դնել սառնարանի մեջ։ Պատրաստի սննդարար ուտեստեղենը զարդարել սամիթի ճյուղերով։

Աղցան յոգուրտով

1 ավոկադոյի միջուկը պատառաքաղով փափկեցնել, ավելացնել 2 ճաշի գդալ յոգուրտ (անյուղ), մի փոքրիկ ատամիկ ճզմած սխտոր, 1 ճաշի գդալ կիտրոնահյութ, աղ, պղպեղ՝ ըստ ցանկության։ Ստացվում է աղցան, որն օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում։

Աղցան ավոկադոյից եւ նարնջից

Պատրաստել թանձր կերակրահյութ (սոուս)։ Անհրաժեշտ է՝ 2 ճաշի գդալ քացախ, 60 մլ կիտրոնի եւ 100 մլ նարնջի հյութեր, 20 մլ ձիթապտղի յուղ, մանանեխի փոշի, աղ եւ (համեմունքային) պղպեղ՝ ըստ ցանկության։ Հավասար քանակով (420 գ) նարինջը եւ ավոկադոն մաքրել կեղեւներից, կտրատել, շարել հովհարի ձեւով, վրան լցնել թանձր կերակրահյութը եւ մանր կտրատած մաղադանոսը։

Կանանց համար

Առհասարակ, ավոկադոն լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայի արտադրության մեջ: Մեքսիկացի կանայք ավոկադոյի յուղն անվանում են «գեղեցկության յուղ»:

Տնային պայմաններում բոլորը կարող են ոչ միայն դեմքի եւ մազերի, մարմնի մաշկի համար նախատեսված դիմակներ, այլեւ սնուցող քսուքներ պատրաստել: Պետք է օգտագործել լավ հասած պտուղները: Հատկապես դեմքի եւ մարմնի չոր մաշկ ունեցողների, կամ արեւից եւ ցրտից վնասված մաշկի համար են նախատեսված ավոկադոյով դիմակները: Ավոկադոն նպաստում է մաշկի բջիջների մեջ կոլլագենի վերարտադրությանը, որով պայմանավորված է մաշկի էլաստիկությունը: Կոլլագենն, ի դեպ, ամենաարժեքավոր նյութերից է, որով պայմանավորված է մաշկի հարթ լինելը, էլաստիկությունը, ամրությունը եւ այլն: Կոլլագենը պարզ սպիտակուցային նյութերի` պրոտեինների ընտանիքին է պատկանում, որն անհրաժեշտ է մաշկի եւ օրգանիզմի համար: Կոլլագենի պակասը ծերացնում է մաշկը, օրգանիզմը: Մաշկը շատ արագ կնճռոտվում է: Մաշկի երիտասարդացման համար պարտադիր պետք է նաեւ օրը 4 անգամ թարմ մրգեր ուտել, հատկապես` կիվի եւ ցիտրուսային: Շատ կարեւոր է նաեւ պղինձը: Դրա համար ձեր սննդակարգում ներառեք հերկուլեսը, հնդկաձավարը (գրեչկա), սիսեռը, ոսպը, ծովամթերքը: Նաեւ երկաթ է անհրաժեշտ կոլլագենի վերարտադրման համար. դրա համար հաճախ օգտագործեք տավարի լյարդը, սիրտը, ոչ յուղոտ միսը, լեզուն, ձավարեղենը եւ այլն: Անհրաժեշտ սպիտակուցների համար` ձուկ, միս, թռչնամիս, սոյա, եւ այլն: Եվ վերջապես, կոլլագենի համար նաեւ ցինկ է պետք, առանց որի անիմաստ է պատկերացնել թարմ մաշկը: Հաճախ օգտագործեք դդումի կորիզը, ցորենից պատրաստված մթերքը, եւ այլն: Այս բոլոր բիոնյութերի շնորհիվ ձեր մաշկը կվերարտադրի իրեն անհրաժեշտ նոր կոլլագենները: Այս կարծիքը ժամանակին հայտնել է գերմանացի բժիշկ Քլաուս Օբերբեյլը: Մաշկի կոլլագենի կառուցվածքը ժամանակ առ ժամանակ կարող է փոխվել: Փորձագետների կարծիքով` նույնիսկ 50 տարեկանում այս սննդակարգն օգտագործելու դեպքում ձեր դեմքի, պարանոցի, մարմնի, կրծքի մաշկը կարող է այնպիսի առաձգական եւ թարմ տեսք ունենալ, ինչպես 20 տարեկանում: «Եթե ոչ, ուրեմն դրանում մեղավորը դուք եք»,- կանանց ասել են գերմանացի փորձագետները: Հիշեք, որ դեմքի եւ մարմնի մաշկի բոլոր կնճիռները, ծալքերը, աչքերի տակի հետքերը եւ կնճիռները դա ոչ այլ ինչ է, քան սխալ սնվելու հետեւանք: Այնպես որ, բացի դիմակներից, նաեւ պետք է օրգանիզմին հետեւել «ներսից»` ճիշտ սնվելով: Խմեք անանասի հյութ, օրը մի քանի անգամ թարմ մրգեր կերեք, հատկապես C վիտամինով հարուստ միրգ եւ բանջարեղեն, նախաճաշին` վարսակաձավարի շիլա (օվսյանկա), ծծումբով հարուստ սնունդ` ձվի դեղնուց, 3 օրը մեկ` 1 ձու: Այստեղ ձեզ մեծ օգնություն կցուցաբերի ավոկադոն` թե որպես սնունդ, եւ թե որպես մաշկը սնուցող միջոց: Որպես դեմքի եւ մարմնի մաշկի պարզագույն դիմակ, ավոկադոյի պտուղը տրորելով քսեք եւ 10 րոպե անց լվացվեք գոլ ջրով:

- Չոր եւ թեփոտվող մաշկի համար հասած ավոկադոյի պտուղը լավ տրորեք եւ խառնեք թարմ ձվի սպիտակուցի, 2 ճաշի գդալ վարսակաձավարի (կամ ցորենի ալյուրի) եւ 1 թեյի գդալ կիտրոնի հյութի հետ: Լավ խառնեք եւ քսեք դեմքին (աչքերի շուրջ չի կարելի քսել), թողնել 20 րոպե, ապա մերսելով լվանալ գոլ ջրով:

- Ավոկադոյի տրորած պտղի վրա ավելացրեք թարմ մեղր, քիչ քանակությամբ կաթնաշոռ, լավ խառնեք եւ քսեք դեմքի չոր մաշկին` պահելով 15-20 րոպե: Եթե ձեր մաշկը յուղոտ է, ապա 1 թ/գ կիտրոնի հյութ ավելացրեք:

- Ավոկադոյի փափկեցրած պտղամսին ավելացրեք փոքր-ինչ ձիթապտղի յուղ, ապա լավ խառնեք եւ քսեք դեմքին: Հրաշալի սնուցող դիմակ է հատկապես կնճիռների հարթեցման համար: Ավոկադոն մաքրելիս ձեռքերը մերսել կորիզով եւ այն շրջապատող պտղամսով։ Վերջում փափուկ հատվածը պտտել եղունգների շուրջը։ Նպաստում է եղունգների աճին՝ դարձնելով ավելի ամուր եւ առաձգական։

- Շատ չոր մազերի համար խորհուրդ է տրվում այս դիմակը. հասած ավոկադոյի պտուղը տրորեք, ավելացրեք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, ապա` 1 ձվի եփած դեղնուց: Լավ խառնեք եւ քսեք խոնավ մազերին: Կես ժամից լվացեք մազերը: Հատկապես օգտակար է ներկերից վնասված մազերի դեպքում: Հիշեք, որ ավոկադոյով պատրաստված դիմակները պետք է օգտագործել պտուղը մաքրելուց անմիջապես հետո: Մաքրած ավոկադոն երկար պահպանելու դեպքում կորցնում է օգտակար հատկությունները: Կամ, եթե օգտագործում եք պտղի կեսը, ապա մյուս կեսն անմիջապես եւ շատ ամուր փաթաթեք կենցաղային ցելոֆանի մեջ եւ դրեք սառնարանը:

- Պատառաքաղով տրորել-փափկեցնել ավոկադոյի կեսը, խառնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ։ Եթե մազերը ճարպոտ են, ապա կարելի է ավելացնել մի քիչ կիտրոնահյութ կամ 1 ճաշի գդալ քացախ։ Խառնուրդը քսել չոր մազերին, պահել 20-25 րոպե։ Գլուխը լվանալ օճառահեղուկով (շամպուն)։ Հրաշալի ձեւով առողջացնում է մազերը, խոչընդոտում մազաթափությանը։

- Զգայուն մաշկի համար կես ավոկադոյի պտուղը տրորեք 1 ճաշի գդալ կարտոֆիլի պյուրեի հետ, ավելացրեք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ կամ 1 ճաշի գդալ թթվասեր կամ կեֆիր, խառնեք եւ քսեք դեմքին եւ պարանոցին: 20 րոպե հետո լվացվեք գոլ ջրով:

- Ավոկադոն թեեւ հարուստ է ճարպերով, սակայն դրանք իրենց կազմով շատ մոտ են մարդու մաշկի մեջ եղած ճարպերին: Այդ պատճառով ավոկադոն կարող եք օգտագործել նաեւ ճարպոտ մաշկի համար դիմակներ պատրաստելիս: Այն լավ ներծծվում է մաշկի մեջ, սնուցում եւ փայլ է հաղորդում` չփակելով մաշկի ծակոտիները: Ավոկադոյի պտուղը տրորեք, ավելացրեք 1 ճաշի գդալ վարսակաձավար կամ ցորենի ալյուր, 1 ճաշի գդալ խնձորի տնական քացախ: Դիմակը քսեք լվացված մաշկին, պահեք 20 րոպե եւ լվացեք գոլ ջրով:

- Երիտասարդացնող դիմակ: Ավոկադոն տրորեք, ավելացրեք 1 թեյի գդալ ձիթապտղի տաքացված յուղ եւ 1 թեյի գդալ չոր խմորիչ (դրոժի): Լավ խառնեք, 5-10 րոպե թողեք սառչի, ապա քսեք մաքուր դեմքին եւ պարանոցին: Պահեք 20 րոպե եւ լվացեք գոլ ջրով:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. oxran-nik.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ